Slim-Fit ոճի վերնաշապիկներ տղաների համար

    by A. K.
Հարգելի տղաներ, այսօր կխոսենք այն վերնաշապիկների մասին, որ ձեր մարմնի վրա շատ կիպ են նստում: Իմիջայլոց, տղաներ, մի գաղտնիք բացեմ, այս տեսակ վերնաշապիկները աղջիկներին շատ են դուր գալիս, քանի որ դրանք ընդգծում են ձեր մարմինն ու գեղեցիկ տեսք են տալիս:  Վերջին տարիներին դասական ոճի հագուստը ավելի ու ավելի է վերափոխվում` ստանալով ժամանակակից  առանձնահատկություններ: Տղամարդկանց հագուստի շարքում հայտնվեցին այսպես կոչված  Slim-Fit  ոճի վերնաշապիկներ, որ նույնպես կարելի է ընդգրկել դասական ոճի մեջ:  Տարբերությունն այն է, որ մարմինն ընգծող այս վերնաշապիկները կարելի է հագնել ինչպես կոստյումի այնպես էլ ջինսե հագուստի հետ: Այս տեսակ վերնաշապիկով կարելի է գնալ և՜ գործնական հանդիպումների, և՜ ժամադրության, և՜ որևէ ակումբ: Այս վերնաշապիկի օրիգինալ ձևը թույլ է տալիս այն գցել տաբատի վրա:  Slim-Fit  ոճի վերնաշապիկները հիմնականում թաքցնում են մարմնի վրայի թերությունները, և ընդգծում են առավելությունները: Հարգելի տղաներ, համոզված եղեք,  այս վերնաշապիկով դուք կստանաք ավելի բարեկազմ ու առնական տեսք և, բնականաբար կդառնաք աղջիկների համար ցանկալի: Մի մոռացեք, որ աղջիկներին շատ են դուր գալիս  հմայիչ ու մոդայիկ հագնվող տղաները: Իսկ եթե դուք առաջին անգամ եք հագնում այս տեսակ վերնաշապիկ, խորհուրդ կտամ ուշադիր լինել, թե  շրջապատն ինչպես է վերաբերվում ձեր նոր կերպարին: Ես, իհարկե արդեն պատկերացնում եմ և վստահ եմ, որ ձեր մարմինն ընդգծող վերնաշապիկի ճիշտ ընտրված գույնի և ձևի համադրումը ձեր կերպարին կտա գրավչություն, իսկ ձեր շրջապատում դուք կառանձնանաք բոլորից: Հիշեցնեմ նաև, որ Slim-Fit  ոճի վերնաշապիկներն իրենց մեջ ներառում են եվրոպական դասական ավանդությունները, և  նպատակ ունեն ցույց տալ տղամարդու իսկական գրավչությունն ու նուրբ ճաշակը, ինչը, առանց կասկածի կարող  եմ ասել, նկատվում է իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի կողմից:   ՙՆորաձևություն՚ խորագիրը բացառությամբ պատրաստվում է ձեզ համար` ձեր իսկ առաջարկությունների հիման վրա:  

Կարդացեք նաև` 



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59