Մեր սուրբ գեղեցկուհին` Թադեի հոյակերտ վանքը...

ՀՀ-ի սահմաններից դուրս ` հարևան երկիր Իրանում ` ծովի մակերևույթից 1830 մետր բարձրության վրա է կանգնած հայկական գեղաշեն սրբավայ- րերից մեկը` Սուրբ Թադեի վանքը:
1954 թվականից ի վեր ամեն տարի` Սուրբ Սանդուխտ կույսի տոնի օրը  (սովորաբար հուլիս ամսա մեջ), պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Արտազ գավառի ուղղությամբ ուխտի են գնում հարյուրավոր մարդիկ` աշխարհի տարբեր ծայրերիցանցնելով հարյուրավոր կիլոմետրեր: Եվ շուտով Մակու քաղաքից 23 կմ հեռավորության վրա ընկած դրախտային գեղեցկության ու կանաչների մեջ ` Սբ. Թադեի վանքի հարևանությամբ սփռվում են քրիստոնեադավան ժողովրդի ` հայ ժողովրդի զավակների վրանները: Հին ու երանավետ օրերի նման, կրկին լսվում են դափ ու զուռնայի, խրախճանքների ուրախ ձայները, որոնք դարձյալ վերակենդանացնում ու նոր շունչ են տալիս ամայի դաշտերին:
Վանքի պատմությունը: Վանքի մասին գրականության մեջ սպառիչ և ամբողջական տեղեկություններ չկան: Վանքի կառուցման ճիշտ թվականը հայտնի չէ, սակայն հայկական որոշ աղբյուրներ վկայում են, որ վանքի հիմնադրությունը վերաբերում է 40 -41 թթ, երբ Քրիստոսի աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Եդիսիո Աբգար թագավորի խնդրանքով Փրկչական 40- 50- ական թվականներին  քարոզչության նպատակով եկան  Հայաստան:
Հայաստանում այդ տարիներին թագավորում էր Արշակունի թագավոր Սանատրուկը: Հենց Սանատրուկն ու իր դուստր Սանդուխտն են առաջիններից, որ ընդունում են քրիստոնեությունը: Ցավոք կարճ ժամանակ անց թագավորը փոխում է իր միտքը` ուրանում է նոր կրոնը և ստիպում է, որ Սանդուխտն էլ հետևի իրեն: Դուստր, սակայն չի կատարում հոր կամքը և հավատարիմ է մնում իր ուխտին: Թագավորը, որ արդեն վերադարձել էր հեթանոսությանը, կազմակերպում է քրիստոնեա ժողովրդի հալածանքները, որին զոհ են գնում նաև առաքյալները: Երկար տանջանքներ կրելուց հետո, Թադեոս Առաքյալի հետ միասին, Արտազ գավառում Սանատրուկի հրամանով նահատակվում է Սանդուխտը:
Ըստ ավանդության հավատացյալները Թադեոս առաքյալի աճյունը ամփոփում են նահատակության վայրում գտնվող ժայռին կից, իսկ Սանդուխտ կույսին հողին են հանձնում մոտակա բլրի բարձունքում:
Ըստ 5-րդ դարի պատմիչների, Արտազ գավառն ունեցել է առաջնորդական թեմ: Առաջնորդներից հիշվում են Զաքարիա վարդապետը, Ստեփան վարդապետը և նրան հաջորդած Իսրայել եպիսկոպոսը, սակայն վանքի մասին որևէ տեղեկություն չկա: Իսկ Հովհան Մամիկոնյանի թողած տեղեկությունները հատատում են, որ Արտազ գավառում են Թադեոս առաքյալի նշխարները: Պատմիչներ Ղազար Փարպեցին և Ավարայրի Վարդանանց պատերազմը նկարագրող Եղիշեն նույնպես չեն հիշատակում այս վանքը: Սա թույլ է տալիս որոշ պատմաբանների  գալ այն եզրակացության, որ ժողովուրդն ավանդաբար է պահել երկու նահատակների հիշատակը, իսկ ահա Թադեոս առաքյալի անունը կրող վանքը կառուցվել է դարեր հետո, հավանաբար հեթանոսական տաճարի հիմքերի վրա:
Կա նաև այն կարծիքը, որ Փրկչական 301 թվին, երբ Գրիգոր Լուսավորչի ձեռքով և Տրդատ թագավորի հրամանով քրիստոնեությունը վերջապես ընդունվեց որպես պետական, պաշտոնական կրոն, Սբ. Թադեոս  և Սբ. Սանդուխտ կույսի կարծեցյալ շիրիմների վրա նախ կառուցվեցին  փոքրիկ մատուռներ, իսկ հետագայում առաքյալի շիրիմի վրա կառուցվեց նրա անունը կրող մի վանք:
Ականատեսների վկայությամբ Վանքի շրջակա բլուրների վրա գտնվող մատուռներից ամենամեծը, որը կառուցված է իբր Սբ. Սանդուխտ կույսի շիրիմի վրա, ոչ մի արձանագրություն չի գտնվել:
10-րդ դարից ի վեր հայկական տարբեր աղբյուրներում, մատենագրության մեջ, տարբեր ուղեգրություններում բազմիցս հիշատակվում են Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի  անունները:
Առաջին անգամ Սբ. Թադեի վանքը որպես եպիսկոպոսանիստ հիշում է Թովմա Արծրունին, որին հաջորդում է Անեցու ավելի ստույգ տեղեկությունները:
1247 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին, օգտվելով ժամանակի ընձեռած հնարավորությունից, վանքի առաջնորդ Հովսեփ վարդապետին ցուցաբերում է նյութական անհրաժեշտ օժանդակություն, որպեսզի վերջինս իրականացնի նախընթաց շրջանում թուրք-սելջուկների ու վրացիների կողմից ավերված վանքի վերաշինության գործը:
Վանքի վերաշինման աշխատանքներին ընթացք տալու համար Հովսեփ վարդապետն անհրաժեշտ է համարում ստանալ նաև մոնղոլ թաթարական տիրապետության ժամանակ վանքին կից ամառանոցային իր նստավայրում հանգստացող թաթար զորապետ Անագուրակ Նուինի բարեհաճությունը, հետո նոր լծվում է աշխատանքի:
Այն, որ Սբ. Թադեի վանքը դեռևս 13-րդ դարում եղել է կրոնական ուխտատեղի, ընդգծվում է պատմական աղբյուրների բազմաթիվ  փաստերով: Դրանցից հիշենք 1285թ., երբ Կիլիկիո Հայոց Թագավոր Լևոն Գ-ն, մոնղոլ Արղուն խանի հետ քաղաքական բանակցությունն երի նպատակով դեպի Ատրպատական կատարած ճամփորթության ժամանակ , Թորոս փիլիսոփայի ընկերակցությամբ, այցելում է Թադեի վանք: Այդ տարիներին առաջնորդում էր Տեր Տիրացու եպիսկոպոսը:
Միաբանությունը վերահաստատում է և վանքում վերականգնվում է մշակութային կյանքը: Ցավոք փրկվել ու մեզ են հասել այդ տարիներին սեղծված հատուկենտ ձեռագրեր: Դրանցից է 1315է. գրիչ Ռոստակեսի հեղինակած ՙ Ներսիսի Շնորհալւոյ Մեկնութիւն Սաղմոսաց՚-ը:
1319թ ` Զաքարիայի առաջնորդության ժամանակ, Արտազ գավառում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ, որն ավերում է վանքի նախկին անշուք եկեղեցին: Վանահայրը լծվում է վերաշինության գործին, որը տևում է շուրջ տաս տարի: Արդյունքում վեր է խոյանում այժմյան եկեղեցին, որը հանդիսանում է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության գեղեցիկ կոթողներից մեկը` բաղկացած սև ու սպիտակ քարերով երկու անջատ մասերից: Եկեղեցու ներսի հյուսիսային պատին կա այս աշխատանքների մասին վկայող արձանագրություն:
1340թ. Մեսրոպ վարդապետ Արտազեցին միաբանության համար հոգևոր ուսմունքի բարձրագույն լսարան է բացում, և տարիներ անց` շնորհիվ իր ձեռք բերած համբավի ընտրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս: Վանքն այս տարիներին ունենում է բարվոք վիճակ: Զաքարիա վարդապետի օրոք վերանորոգվում են վանքի հարակից շենքերն ու ժամատունը, բացվում է դեպի Մակու տանող ճանապարհը:
1515թ. Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվում Զաքարիա վարդապետը:
Վանքը բավականին տուժել, ավերվել ու կողոպտվել  է թուրք- պարսկական երկարատև պատերազմի տարիներին: Այս ժամանակներում է, որ Իրանի Շահ Աբբաս թագավորը, հարյուր հազարավոր հայերի Նախիջևանից ու Ջուղայից բռնագաղթեցնում է Պարսկաստան: 17-րդ դարի կեսերից սկսվում է վանքի նորոգման աշխատանքները: վերանորոգվում է եկեղեցին, հարավային կողմի խցերը, վանքի պարիսպները, տնտեսատունը, սեղանատունը և այլն:
Սբ. Թադեի վանքն ու միաբանությունը կրկին անգամ տուժում  են 1696թ. երկրաշարժից և 1734թ. վերսկսված թուրք- պարսկական պատերազմից: Տարիներ անց կառուցվում է ջրաղացն ` ամբարով հանդերձ, նորոգվում է աղբյուրը, իսկ փայտյա խաչկալը փոխարինվում է քարաշենով:
Պարսից փոխարքա Աբբաս Միրզայի հովանավորությամբ 1819թ. Սիմեոն Բզնունին քանդել է տալիս եկեղեցու արևմտյան ճակատն ու ձեռնարկում նրան միացած նոր եկեղեցու կառուցումը ճերմակ քարերով:
1827թ. ռուս- պարսկական պաերազմից հետո Ատրպատականից
ավելի քան 40.000 հայեր անցնում են սահման դարձած Արաքս գետը է` թողնելով իրենց պապենական տները: Մակու քաղաքի շրջակա գյուղերը դատարկվում են:
19-րդ դարավերջից մինչև Առաջին Աշխարհամարտը, այս վանքը ՙՄնավորի վանք՚ ծածկանունով դառնում է հայ հեղափոխական զինզտար խմբերի` Վասպուրական տանող կարևոր փոխադրավայրը: 1918թ. վանքը շրջապատվում է Օսմանյան բանակայինների, Մակուի խանի զինվորների և հազարների հասնող քուրդ խուժանի կողմից: Շրջակա գյուղերի հայությունը, ապավինելով վանքի պարիսպներին, 33 օր դիմադրում է: Երբ զինամթերքն սպառվում է, թշնամին ներս է մտնում, կոտորում ժողովրդին, գերի վերցնում կանանց և երեխաներին: Եկեղեցին և գաղտնարանն ամբողջությամբ թալանվում էԹշնամին իր հետ է տանում նաև վանքի խորհրդանիշը` Թադեոս առաքյալի Աջը: Սպանդից փրկվում են միայն մի քանի գյուղացի ընտանիքներ, որոնք էլ ապրում են վանքի խցերում մինչև 1946թ., երբ ներգաղթում են Հայաստան:
Վանքի վերջին վանահայրը եղել է Պետրոս վարդապետ Ղազարյանը, ով հնարավորություն չունենալով ներգաղթել հայրենիք, տեղափոխվել է Թավրիզ, որտեղ էլ 1948թ. կնքել իր մահկանացուն:
1970- ական թթ Պարսկաստանի պետական ՙՄիրասէ Ֆարհանգի՚¥Մշակույթի ժառանգություն) հաստատության և Փարիզում հաստատված ՙԵրկիր և մշակույթ՚ կազմակերպության  կողմից սկսվում են Թադեի վանքի վերանորոգման աշխատանքները:
Վանքի ճարտարապետությունը: Վանքը պարսպապատ է, և անկյունները ամրացված են ութ բոլորաձև աշտարակներով: Վանքի եկեղեցին գտնվում է բակի կենտրոնում: Այն չորս կողմից շրջափակված է քարաշեն շենքերով, բարձր պարիսպներով և չորս բուրգերով: Շենքերը ժամանակին ծառայել են միաբանների համար որպես կացարաններ, իսկ հյուրերի և այցելուների համար որպես շտեմարան, ինչպես նաև օգտագործվել են որպես թաքստոցներ և  շտեմարաններ: Վանքի արևմտյան պարսպին կից կառուցված են ձիթահանը, հնոցը և նրանց հարակից բազմաթիվ սենյակներ: Ձիթահանում դեռևս մնում են աղօրիքի հսկա քարը, ճզմիչ մեծ գերանն ու նրա փայտյա երկար պտուտակը:
1319թ. ավերիչ երկրաշարժից հետո մայր եկեղեցին վերակառուցվել է սրբատաշ մուգ բազալտ քարով: Եկեղեցին դրսից ուղղանկյուն, ներսից խաչաձև կենտրոնագմբեթ սրահ է` ավագ խորանով և կից երկու ավանդատնով: Եկեղեցու ուղղահայացությունը շեշտում են 12 նիստանի թմբուկն ու վեղարը:
1811-1822թթ այստեղ կրկին ընթացել են շինարարական աշխատանքներ: Քանդվել են եեղեցու արևմտյան ճակատն ու ժամատունը` Էջմիածնի Մայր տաճարի նման քառամույթ եկեղեցի կառուցելու նպատակով: Այս մտքի հեղինակն է եղել Սիմեոն Արքեպիսկոպոսը: Նրա ցանկությունը մինչև վերջ չի իրականացել, քանի որ անավարտ են մնացել եկեղեցու արևմուտքում գտնվող զանգակատունն ու խորանների ծածկերը: Ասում են, որ Էջմիածնի ժամանակի կաթողիկոսն է արգելել ավարտել զանգակատունը, որպեսզի Սբ. Էջմիածինն իր կառուցվածքով միակը լինի բովանդակ հայ աշխարհում:
Պատի ամբողջ բարձրությունը բաժանվում է չորի մասի: Ներքին և վերին մասերը պարզ քարեր են, իսկ ահա նրանց միջին տարածությունը, որը բաժանված է երկու մասի, ամբողջովին զարդարված է կամարակապ գեղեցիկ խորաններով: Որքան զուսպ է Սբ. Թադեի հին եկեղեցու արտաքինը, այնքան ճոխ է նոր, ճերմակ եկեղեցին իր զարդաքանդակներով` խաչի և կենաց ծառի որմնաքանդակներ, առասպելներից ու աշխարհիկ կյանքից քաղած պատկերներ:
Սբ. Թադեի ճերմակ եկեղեցու զարդաքանդակներում կան նաև պարսկական Սաֆավի շրջանի ճարտարպետության որոշ մանրամասներ, հատկապես նկատելի է 10-րդ դարում ստեղծված Աղթամարի Սբ. Խաչ տաճարի ազդեցությունը:
Վասպուրական նահանգում, և ընդհանրապես Հարևան Իրանում, որտեղ դարեր        շարունակ ապրում են հազարավոր հայեր, Սբ. Թադեի վանքը միակը չէ: Նրան ամենամոտ հարևան վանքը Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքն է, որը 18կմ հեռու է  Ջուլֆա քաղաքից: Ցավոք այստեղ ուխտագնացություն չի կազմակերպվում, նրան կենդանություն չի տրվում, և վանքը տաք ու պաղի քայքայումից օր- օրի ավելի է մոտենում ավերվելու շեմին: Վերջին տարիներին Իրանի կառավարությունը մեծապես հետաքրքրված է այս վանքի պահպանման խնդրով ևս, ու Սբ. Թադեի հետ միասին արձանագրել է Իրանի պատմական կոթողների շարքում:
Կարդացեք նաև`
"Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը" Մոնթե Մելքոնյան 
Քանդակագործ Ալբերտ Հովհաննիսյանի կերտած հերոսներն "ապրում են" օտարի հողում
Ակնթարթը ֆիքսվեց. Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի սաների լուսանկարչական ցուցահանդեսը հայտարարվեց բացված 
Ձմեռային կոշիկներ "Օրրանի" երեխաների համար
Չզարմացա, երբ հարցիս ի պատասխան լսեցի` "Իսկ էդ ով է էդ Փարաջանովը որ" 
Աննայի փախուստն ադաթներից և իրականությունից 
Ինչքան կարելի է կուրորեն նայել այս փաստին ու փախչել, և մինչև ուր փախչենք...:(((

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59