Եզոպոսի առակներից


Սիրամարգն ու Ճայակը

Թռչունները խորհուրդ արին, թե ո՟ւմ ընտրեն թագավոր, սիրամարգը պնդեց, որ իրեն ընտրեն, որովհետև ինքը գեղեցիկ է: Թռչուններն արդեն համաձայնվում էին, բայց ճայակն ասաց. “Իսկ եթե դու թագավոր դառնաս, և արծիվը հարձակվի մեզ վրա, ինչպե՟ս ես մեզ փրկելու”:
Այն մասին է, որ ոչ թե գեղեցկությունը, այլ ուժը պետք է զարդարի տիրակալներին:

***
Խլուրդը

Խլուրդը, որ մի կույր էակ է, միա անգամ մորն ասաց. “Ես սկսել եմ տեսնել”: Մայրը որոշեց ստուգել, խնկի մի հատիկ տվեց ու հարցրեց, թե դա ի՟նչ է: Խլուրդը պատասխանեց` խիճ է: Եվ մայրն ասաց. “Ձագուկս, դու ոչ միայն տեսանելիքդ չես վերականգնել, հոտոտելիքդ էլ ես կորցրել”:
Այդպես էլ պարծենկոտ ,մարդիկ, մեծ- մեծ խոստումներ են տալիս, բայց փոքր բաներում խղճանում են:

***
Կապիկն ու ձկնորսները

Բարձր ծառին նստած կապիկը տեսավ, թե ձկնորսներն ինչպես են ցանցը ջուրը գցում, և հետևեց նրանց աշխատանքին: Իսկ երբ նրանք ցանցը ջրից դուրս քաշեցին և մի կողմի վրա նստած հաց էին ուտում, կապիկը ծառից իջավ և ուզեց ինքն էլ ձուկ որսալ: Իզուր չեն ասում, թե կապիկը աչք տալու համար մի հատ է: Նա հազիվ էր ցանցը բռնել, որ խճճվեց մեջը և ինքն իրեն ասաց. “Տեղն է ինձ. ես` ո՛ւր, ձկնորսությունն` ուր”:
Առակս ցուցանե, որ չիմացած գործին կպչելը ոչ միայն անօգուտ է, այլև կործանարար:

***
Էշը, ագռավն ու գայլը

Դաշտում արածում էր էշը, որի մեջքը ամբողջովին վերքերով էր պատված: Ագռավը նստեց նրա մեջքին և սկսեց կտցել: էշը զռում էր և դես ու դեն զարկվում, իսկ իշատերը հեռվում կանգնած քրքջում էր: Կողքով անցնող գայլը տեսավ և ինքն իրեն ասաց. “Մենք բախտ չունենք, հենց որ մեզ տեսնում են` վրա են տալիս, իսկ ագռավն ինչ էլ անի, միայն ծիծաղում են”:
Առակս ցուցանե, որ չար մարդիկ հեռվից հեռու երևում են:

***
Ճանապարհորդն ու օձը

Ճանապարհորդը ձմռանը գնում էր ճանապարհով և տեսավ ցրտից սառած օձին: Խղճաց նրան, բարձրացրեց, դրեց ծոցը ու տաքացրեց: Քանի դեռ օձը սառած էր, հանգիստ պառկել էր, բայց հենց որ տաքացավ, խայթեց մարդու փորը: Զգալով մահը, ճանապարհորդն ասաց. “Տեղն է ինձ, ինչու փրկեցի այդ մեռնող, փուչ արարածին, երբ կենդանի տեղն էլ պետք էր սպանել դրան ”:
Առակս ցուցանե, որ չար հոգին ոչ միայն երախտագիտությամբ չի հարուցում բարությանը, այլև ընդվզում է ընդդեմ բարեգործի:


***
Բորենին ու աղվեսը

Ասում են, բորենիներն ամեն տարի իրենց սեռը փոխում են. մերթ որձ են դառնում, մերթ` էգ: Եվ ահա մի անգամ բորենին, հանդիպելով աղվեսին, նախատեց, որ ինքն ուզում է դառնալ նրա ընկերուհին, իսկ աղվեսը մերժում է: Բայց նա պատասխանեց. “Ոչ թե ի՜նձ նախատիր, այլ քո ցեղը. Ես նույնիսկ չգիտեմ` ինձ համար ընկերուհի ես լինելու, թե ւնկեր”:
Ընդդեմ երկերեսանի մարդու:

***
Գայլն ու հովիվը

Գայլը գնում էր ոչխարի հոտի հետևից, բայց ոչ մեկին ձեռք չէր տալիս: Հովիվն սկզբում կասկածեց, թե նա կհարձակվի և զգուշացավ: Բայց տեսնելով, որ գայլն իրեն հանգիստ է պահում, մտածեց, որ գայլը ոչ թե իր հոտի թշնամին է, այլ պահապանը: Եվ երբ պետք եղավ քաղաք գնալու, նա իր հոտը թողեց գայլի հույսին ու գնաց: Գայլը հասկացավ, որ ժամանակն է, և համարյա ամբողջ հոտին վերջ տվեց: Հովիվը վերադարձավ, տեսավ, որ ոչխարները չկան և ասաց. “Տեղն է ինձ, ինչո՞ւ ոչխարներս վստահեցի գայլին”:
Առակս ուսուցանե, որ ունեցվածքդ չվստահես ագահ մարդու: 

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59