Նամակներին պատասխանում է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը



Բարև ձեզ:
Ես տառապում եմ դիսմորֆոֆոբիայով, խնդրում եմ օգնեք դուրս գալ այդ իրավիճակից: Չգիտեմ, անընդհատ մտածում եմ արտաքինս փոխելու ուղղությամբ, միշտ ճնշված եմ, մարդկանց հետ չեմ շփվում. ի՞նչ անեմ: Իսկ երբ  ես ճնշվում եմ դրանից, չեմ հասկանում հետս ինչ է կատարվում ,ես կարդացել եմ դիսմորֆոֆոբիայի մասին տեղեկություն և ամբողջովին համապատասխանում է իմ վիճակին,բոլոր նախանշանները կան: Չէիք օգնի ազատվել դրանից, էլ չեմ կարողանում դիմանալ:
Նամակագրի խնդրանքով նրա անձի մասին տվյալներ չենք  չհրատարակում:

Ձեզ օգնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է Ձեր իսկ կողմից քաջության դիմել և ունենալ հանդիպումներ հոգեբանի հետ, երբեք մի շտապեք սեփական գիտելիքներով գնահատել այն իրավիճակը, որը այդքան լուրջ է, միգուցե դուք շտապել եք որակել Ձեզ մոտ առկա սիմպտոմները, այնուամենայնիվ, փորձեք ձեռք բերել մեր տվյալները և ստանալ պրոֆեսիոնալ հոգեբանական օգնություն:

lifeevharmony.com  Հարգելի նամակագիր, “Ժեստ” հոգեբանական և խորհրդատվական կենտրոնի մասնագետների հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել այս հասցեով` Երվանդ Քոչար 9, բն. 49, կամ զանգահարել 010 55 02 66
Հաջողություն ձեզ

***
Բարև Ձեզ, հարգելի հոգեբան:
Ես շատ կցանկանայի, որ օգնեք ինձ: Խնդրեմ իմ անձի մասին մանրամասն տեղեկություններ չհաղորդել կայքում: Իմ անունը Արմինե է, ես 17 տարեկան եմ: Հիմա խոսեմ խնդրիս մասին: Հարգելի հոգեբան, ես պատրաստվում եմ քննություններին, սակայն տարօրինակ զգացողություններ են առաջացել իմ մոտ: Փորձեմ պարզ ասել. արդեն երկու շաբաթ է ոչինչ չեմ սովորում, երբ գիրքը ձեռքս եմ վերցնում և սկսում եմ կարդալ, մոտս տարօրինակ հարցեր են առաջանում, օրինակ` ինչպե՞ս եմ ես կարողանում հիշել, կարդալ կամ գրել: Ամենավատն այն է, որ դա ինձ խանգարում է հանգիստ ապրել, ես անինքնավստահ եմ դարձել, ցանկացած բան անելուց առաջ վախենում եմ, թեկուզ դա հասարակ գործ լինի: Ինձ թվում է` ոչինչ չգիտեմ: Ամենասարսափելին ինձ համար այն է, որ կորցրել եմ ցանկությունս ու հավատս ամեն ինչի նկատմամբ: Ձեզ կողմնորոշվելու համար ասեմ, որ մոտ մեկ ամիս առաջ հիշողության հետ խնդիրներ ունեցա, որը վերականգնվեց խորհուրդ տրված դեղերի օգնությամբ: Խնդրում եմ արձագանքեք որքան հնարավոր է շուտ: Ես շատ եմ փորձել ինտերնետի միջոցով ստանալ ինձ հուզող հարցերի պատասխանները, բայց ամեն անգամ ապարդյուն: Հուսամ դուք կպատասխանեք: Նախապես շնորհակալ եմ:

Սիրելի Արմինե, կարծում եմ, Դուք խոսում եք մի երևությի մասին, որը կոչվում է սթրես քննություններից առաջ: Եկեք փորձենք լինել իրատես, դուք յուրաքանչյուր պարապմունքից առաջ փորձեք լիցքաթափվել ցանկացած ռելաքսացիոն տեխնիկայի օգնությամբ, եթե ոչ, ապա ձեզ մոտ գերհոգնածությանը կարող է գումարվել գերծանրաբեռնվածություն, իսկ օրգանիզմի համար դա արդեն շատ է: Հաջողություն Ձեզ քննական շրջանում, ցանկացած ռելաքսացիա յուրացնելու համար անհրաժեշտ է մի քանի օր, զբաղվեք Ձեր հոգեբանական հիգիենայով:

***

Շատ ուրախ եմ, որ կան այնպիսի մարդիկ, որոնց կարելի է դիմել խորհրդի համար:
Ուզում եմ պատմել ձեզ իմ խնդիրների մասին: Առաջին հղիությունս 1996 թվականին էր, դրանից հետո մինչև հիմա չեմ կարողանում հղիանալ: Ստանում եմ բուժում, սակայն չեմ կարող ասել, թե դա ճիշտ բուժում է, քանի որ ուղեկցվում է քաշի ավելացմամբ: Բացի այդ, նաև ոտքերս են այտուցվել, և խանգարվել է նյութափոխանակությունը:
Ես տառապում եմ անքննությամբ, դրանից ազատվելու համար օգտագործում եմ հաբեր, բայց որքան հասկանում եմ, հենց այդ հաբերն են առաջացնում նյութափոխանակության խախտում:
Ես ամուսնացած չեմ, կուզենայի ամուսնանալ, դե արդեն 37 տարեկան եմ: Միգուցե անքննության և նյութափոխանակության խախատումներն էլ են չամուսնանալու պատճառով: Հարգելի հոգեբան, ցանկալի կլիներ լսել ձեր խորհուրդը:
Նախապես շնորհակալ եմ նամակիս պատասխանելու համար:
Հարգանքներով` Ալլա Քոչարյան

Հարգելի Ալլա,
Նախ և առաջ հոգեբանը կարող է Ձեզ օգնել գտնել շատ հարցերի պատասխաններ, իսկ խորհուրդների հարցում հոգեբանը ձեռնպահ է մնում: Ձեր կողմից ներկայացված իրավիճակը կարծում եմ նախ և առաջ բժշկական հետազոտության կարիք ունի` ժխտելու մի քանի սինդրոմներ` կապված հորմոնների և այլ ախտանիշների հետ:  Ներկայացված ինֆորմացիան բավարար չէ Ձեր հարցերին ամբողջական  պատասխան տալու համար: Եղեք երջանիկ:

Ձեզ հուզող հարցերը կարող եք  ուղարկել հոգեբանին և ստանալ օգտակար ու հիմնավորված պատասխան: Ձեր հարցերն  ուղարկեք lifeandharmony@mail.ru   հասցեով:
Մեկ խնդրանք կայքի կողմից. հնարավորության դեպքում նամակները շարադրեք ոչ թե անգլերեն տառերով գրված հայերեն բառեր, այլ հայերեն տառերով, այլապես երբեմն դժվար է լինում հասկանալ գրված բառերի նշանակությունը: 



Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59