Սկզբի համար առաջարկում ենք տասը գիրք, որ պարտադիր է կարդալ

Ներկայացնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը


1.      ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ «ՎԱՐՊԵՏԸ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱՆ» (վեպ): Թարգմանությունը՝ Արմեն Հովհաննիսյանի: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Երևան, «Անտարես», 2012, 548 էջ: («Պարտադիր ընթերցանություն» մատենաշար):
Բուլգակովի դարակազմիկ «Վարպետը և Մարգարիտան» վեպի հայերեն նոր հրատարակությունը ընթերցողին է ներկայացվում վերամշակված թարգմանությամբ, հարուստ ծանոթագրություններով և Արմեն Աթանյանի՝ վեպի թեմաներով արված նկարների վերատպություններով:
Թարգմանության այս նոր տարբերակի վրա էր աշխատում երջանկահիշատակ Արմեն Հովհաննիսյանն իր կյանքի վերջին ամիսներին:

2.      ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ «ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ» (վեպ): Ֆրանսերենից թարգմանեց՝ Վահե Միքայելյանը: Հրատարակության պատրաստեց՝ Արքմենիկ Նիկողոսյանը: Երևան, «Անտարես», 2012, 668 էջ: («Պարտադիր ընթերցանություն» մատենաշար)
Ֆրանսիացի մեծ գրողի «Փարիզի Աստվածամոր տաճարը» հանրահայտ վեպի հայերեն նոր հրատարակությունը իրականացվում է 1953 թ. հրատարակության հիմքով: Կատարվել են անհրաժեշտ սրբագրական և խմբագրական աշխատանքներ՝ արդի հայերենի կետադրության և ուղղագրության կանոններին համապատասխանեցնելու նպատակով:


3.      ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ «ՎԻՊԱԿՆԵՐ ԵՎ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ», Թարգմանությունը՝ Արմեն Հովհաննիսյանի: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Երևան, «Անտարես», 2012, 432 էջ: («Պարտադիր ընթերցանություն» մատենաշար)
Ժողովածուում ընդգրկված է ռուս մեծ գրողի հանրահայտ եռագրությունը՝ «Դիվապատում», «Ճակատագրական ձվեր», «Շան սիրտ» վիպակները՝ նոր թարգմանությամբ, ինչպես նաև Բուլգակովի՝ 1920-ական թթ. մամուլում հրապարակված պատմվածքներն ու ֆելիետոնները՝ անհրաժեշտ ծանոթագրություններով ու հղումներով:
Գիրքը երջանկահիշատակ Արմեն Հովհաննիսյանի թարգմանական վերջին աշխատանքներից մեկն է:

4.      Աշոտ Գաբրիելյան «ԳՐՊԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ»: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Երևան, «Անտարես», 2012, 120 էջ:
Ժողովածուն Աշոտ Գաբրիելյանի վերջին տարիների պոետական որոնումների յուրովի ամփոփումն է: Կարճ տարածության մեջ իրացված բանաստեղծական խոսքը հատկանշվում է նուրբ ապրումներով, ուրույն պատկերներով, միևնույն ժամանակ` հրապարակախոսական կրքոտ տարերքով:
5.      Էդուարդ Հարենց «ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ» (բանաստեղծություններ): Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Երևան, «Անտարես», 2012, 120 էջ:
Հարենցի նոր ժողովածուն նրա վերջին տարիների լավագույն բանաստեղծություններն է ամփոփում: Ինքնատիպ ոճը, տաղաչափական բարձր կուլտուրան, դիպուկ պատկերները վստահաբար ապահովում են ընթերցողի հանդիպումը բարձրարժեք պոեզիայի հետ:


6.      ԷԺԵՆ ԻՈՆԵՍԿՈ «ԱՐՔԱՆ ՄԵՌՆՈՒՄ Է» (պիեսներ): Ֆրանսերենից թարգմանեց ` ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: Երևան, "Ապոլոն". 1994, 232 էջ:
Իոնեսկոն աբսուրդ կոչված գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է: Նրա պիեսների ընտրանին առաջին անգամ է առանձին գրքով ներկայացվում հայ ընթերցողին:

7.      ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ «ՈՐՊԵՍ ԴԱՐՁՈՂ ՄԻ ԲԱՆԱԶԱՎՐ» (բանաստեղծություններ, դրամատիկական ասք), Երևան, Ստեփանակերտ, 2011, 312 էջ:
Արցախցի տաղանդավոր բանաստեղծի նոր ու ինքնատիպ այս ժողովածուում շարունակվում է նրա գեղագիտական գլխավոր սկզբունքի իրացումը` գեղարվեստական յուրաքանչյուր արարվածը պետք է առավելագույնս յուրատիպ լինի իր ներքին ու արտաքին միտումներում:

8.      ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ "ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ", Երևան, 1997, 320 էջ: Առաջաբանը` ՀՐԱՆՏ ՄԱԹևՈՍՅԱՆԻ:
"Կրակի տրված բնօրինակը վերապրեցնող այս "Գիրք ճանապարհին" տպագրվում է հազար օրինակով` մեծ բանաստեղծի ծննդյան հարյուր և մահվան վաթսունամյակին ի հիշատակ":

9.      "19 ՊԱՏՄՎԱԾՔ", Երևան, "Անտարես", 2011, 160 էջ: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան:
Ժողովածուն ներառում է "ԱՐՁԱԿ 2011" պատմվածքի մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն պատմվածքները:

10.  ՊՈԼ ՎԱԼԵՐԻ "ԷՎՊԱԼԻՆՈՍ, ԿԱՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ" (ժողովածու), կազմեց և ֆրանսերենից թարգմանեց` ԱՐՈՒՍ ԲՈՅԱՋՅԱՆԸ: Երևան, Սարգիս Խաչենց, ՓՐԻՆԹԻՆՖՈ, 2011, 400 էջ:
Գրքում տեղ են գտել Վալերիի առավելապես արվեստաբանական երկերը` տեսական հոդվածներ և ելույթներ: Այս գրքով շարունակվում է հայ ընթերցողի ծանոթությունը Վալերիի գրական հարուստ ժառանգության հետ: Նախորդ` "Ոգու քաղաքականություն" հատորը լույս էր տեսել 2005-ին:


Գրքերը կարող եք ձեռք բերել այս գրախանությերում.`


ԽՆԿՈ- ԱՊՈՐ  անվան ազգային մանկական գրադարանում գործող գրախանութից
Հասցե` Տերյան 42/1
հեռ. 52 12 22

«ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀ» ԳՐԱԽԱՆՈՒԹ (վերադաս՝ «ԲՈՒԿԻՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն)

ԵրևանՄաշտոցի պող., 20 շենք
010-536227 , +374-10-537413 , +374-99-537413 (բջջ.)
ԵրևանԱլեք Մանուկյան փող., 1 շենք (ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում)
 +374-99-536227 (բջջ.)
+374-10-537413, +374-10-536227
Վեբ-կայք http://www.books.am


«ԶԱՆԳԱԿ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Երևան, Կոմիտասի պող., 49/2 շենք
 +374-10-232528 , +374-10-236770
 +374-10-232595

«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» ԳՐՔԻ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ
ԵրևանՀանրապետության հրպ., Կառավարական տուն 2
գրասենյակ` +374-10-568184
գրքերի բաժին` +374-10-568084
ադմինիստրացիա` +374-10-542588  +374-10-545573
Վեբ-կայք http://www.noyantapan.am

«ՀԱՅ ԳԻՐՔ» ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ
 ԵրևանՀանրապետության փող., 76 շենք
+374-10-540706
գրախանութ ` ԵրևանՄաշտոցի պող., 50ա շենք
 +374-10-583059

«ՀԱԿՈԲ-1» ԳՐՔԵՐԻ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԽԱՆՈՒԹ
 Հայաստան, 0039, ԵրևանԲագրատունյաց փող., 7 շենք
 +374-10-423901

«ԱՐԿՏՈՍ» ԳՐԱԽԱՆՈՒԹ
 Հայաստան, 0012, Երևան, Կոմիտասի պող., 33 շենք
 +374-10-268236
Վեբ-էջ www.spyur.am-ում




Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59