Յոթ խորիմաստ առակ Եզոպոսից.



  
Ձկնորսն ու ձկնիկը
   Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ, ինչ է, որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:
   Առակս ցուցանե, որ ավելի լավ է փոքր կանխիկը, քան մեծ ապառիկը:


Պոչատ աղվեսը
   Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:
   Առակս վերաբերում է նրանց, ովքեր իրենց մերձավորներին խորհուրդ են տալիս ոչ թե մաքուր սրտով, այլ սեփական օգտի համար:

Աղվեսն ու խաղողը
   Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. “Դեռ խակ է”:
   Այդպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:


Աղվեսն ու կոկորդիլոսը
   Աղվեսն ու կոկորդիլոսը վիճեցին, թե իրենցից ով է ավելի նշանավորը: Կոկորդիլոսը շատ գովեց իր նախնիների փառքը, շատ բաներ ասաց և վերջապես հայտարարեց, որ իր նախահայրերը եղել են գիմնասիրաքեսներ: Աղվեսը պատասխանեց. “Հա՛, էլ մի՜ ասա, կաշվիցդ էլ երևում է, թե ինչքա՜ն ես չարչարվել գիմնասիոնում”:
   Այդպես իրականությունը միշտ էլ մերկացնում է ստախոսներին:


Տռզած աղվեսը
Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և եղած- չեղածը փորը քաշեց: Աղվեսն այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ մի ուրիշ աղվես նրա տնքոցը լսեց, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել: Եվ իմանալով պատահածը, ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձիր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:
   Առակս ցուցանե, որ դժվարին պայմանները ժամանակի ընթացքում ինքնին հեշտանոմ են:


Աղվեսն ու դիմակը
   Աղվեսն ընկավ արձանագործի արհեստանոցը, ուր եղած-չեղածն իրար խառնեց: Եվ այստեղ նրա աչքովն ընկավ ողբերգակի դիմակը: Աղվեսը բարձրացրեց ու ասաց. «Ի՛նչ գլուխ է, բայց ուղեղ չունի»:
   Առակս վերաբերում է այն մարդուն, որ փառահեղ մարմին ունի, բայց հոգին դատարկ է:


Ժլատը
   Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս-գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ-վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:
   
Առակս ցուցանե, երբ որ ունեցվածքը չի օգտագործվում, բանի պետք չէ
:



Եզոպոսի կենսագրությունը. աղբյուրը` www.encyclopedia.am

Մթա. VI դար
Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:
Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշորագույն 
դեմքերից էՆրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի 
զարգացումը:
Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ ենԱմենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն էորից ենթադրվում էոր նա ապրել է մթա. VI դարումՍամոս քաղաքումեղել է ստրուկ և սպանվել է ԴելփիքումԵնթադրություններ կանոր նա հույն էրԹրակիայից կամ Փռյուգիայից
Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվելԴրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն էԵզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսըկարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրըԵզոպոսը ճաշ է պատրաստում լեզվիցԵրբ Քսանթոսը հարցնում էթե ինչու է այդպիսի ճաշատեսակ պատրաստելԵզոպոսը պատասխանում է.
– Աշխարհում կա՞ ավելի լավ ու ավելի գեղեցիկ բանքան լեզունՄի՞թե լեզվով չեն պահվում ամբողջ փիլիսոփայությունըգիտական միտքըօրենքներըմեր կյանքի հիմքը լեզուն էնրանից լավ ոչինչ չկա:
Քսանթոսը և հյուրերը համաձայնում են և սիրով ուտումՀաջորդ օրվա համար տերը նորից է պատվիրում կերակուր պատրաստելբայց այս անգամ աշխարհի ամենավատ ու անպետք բանըԵզոպոսը դարձյալ լեզվից է կերակուր պատրաստումՔսանթոսը և հյուրերը զարմանում են՝ տեսնելով կրկին նույն ճաշատեսակը:
– Այս ի՞նչ է նշանակում,– հարցնում է փիլիսոփան:
– Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհումԼեզուն է բոլոր երկպառակություններիգժտությունների և պատերազմների պատճառը,– պատասխանում է ԵզոպոսըՍեղանի շուրջ հավաքվածները հիանում են նրա հնարամիտ պատասխանով:
   Իր առակներում Եզոպոսը ծաղրել է անտիկ աշխարհի բարոյականությունը և բարքերըկենդանիների կյանքից բերված օրինակներով նշավակել մարդկային արատներն ու մոլորություններըՆրա առակները սրամիտ ենլի իմաստությամբմարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակությունԱյդ առակներով հիացել ու դրանք հանգավորել է Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Սոկրատեսը
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներկազմվել է I–II դարերումՀետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենըռուս Իվան Կռիլովը և ուրիշներօգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք
   Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունըերբ թե՜ բանավորթե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկվածփոխաբերական արտահայտություններովՀայ գրականության մեջ “եզոպոսյան լեզուն” վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:
դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներինԴրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ինՎենետիկում:

Կարդացեք նաև`



Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59