Հիանալի հատված Արամ Պաչյանի “ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԾԻՏ” գրքից



Մատներդ, որ հանգչում են թիակիս, որովհետև ես քնում եմ փորի վրա պառկած՝ որպես մեր երկխոսության սկիզբ, ու շատ ժամանակ հենց քո պես ձև եմ թափում՝ թե քնած եմ, որ նուրբ ձեռքովդ գրկես մեջքս, շրթունքներդ թեթև հպվեն ուսիս ու թրթռան երազային շնչառությունիցդ: Երկներանգ շրթնագծեր՝ հուզմունքից շառագունված: Լեզուդ սահում է շրթունքներիդ եզրերով՝ թրջելով չոր տաքությունը: Ատամներով բռնել լեզվիդ ծայրն ու ձգել բերանիս մեջ: Գողանալ լեզուդ, առնել շրթունքներիս արանքը, զգալու նրա սուր ներկայությունը: Սև կրծկալիդ մի թելիկը սահել է ուսիդ վրայով, ընկել բարալիկ , ոսկեփայլ աղվամազիկներով թևիդ: Դու քթով քսվում ես նրա կրծկալի թելիկին, դողալով թույլ կծոտում թևը: Հանկարծ չզարթնես, դուրս չգաս քնքուշ քնից: Չեմ ուզում վնասել իմ աներես հպանքներով, բայց ես գիտեմ՝ դու քնած չես, որովհետև այտդ դանդաղ ընթացքով մեղմիկ շոյում է բարձը: Դու սպասում ես գիշերային իմ անակնկալ հարձակումներին, սպասում ես խորամանկ ակնարկներով: Հանկարծ ոտքով գրկում ես մեջքս, կարճ գիշերանոցդ մինչև կոնքերդ վեր քաշելով՝ կատվի պես գլորվում, փարվում ես մարմնիս: Ոտքերիդ արանքից հորդող տաք հոսանքն այրում է ազդրերս: Իսկ ես երազում եմ, որ մի ակնթարթ հետո պարզապես կհանես գիշերանոցդ. մի ակնթարթ հետո մարմնիդ վրայից վերջնականապես կհեռացնես մեզ բաժանող մետաքսե այդ վերջին թաղանթը, ու գիտես՝ ես սպասում եմ, որ հանկարծ քո արթուն քնի միջով, լուսաբացին մոտ կհամբուրես պարանոցս, ու շրթունքներիդ արանքով դուրս պրծած լեզուդ փոքրիկ ձկնիկի քթիկի պես կծակի մաշկս, ու ամեն ինչ կսկսվի նորից՝ պատուհանից ներս թափանցող արևի առաջին կալյակների տակ:
...

Արամ Պաչյանի  "Ցտեսություն Ծիտ" գիրքը կարող եք ձեռք բերել "Հայ Գիրք" գրախանութների ցանցում

Կարդացեք նաև՝

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59