Արցախի հրաշքներից. Դադիվանք


    Վերին Խաչենի (Ծար) գավառում ամենանշանավոր Դադիվանքը, որը հայտնի է նաև Խութավանք, Դադեի վանք անվանումներով, գտնվում է համանուն գյուղի տարածքում` Արցախի Վայկունիք գավառի արևելյան կողմում, Թարթառ (Տրտու) գետից 0,5 կմ հյուսիս, անտառապատ լեռան լանջին: Տեղանքը ծովի մակերևույթից բարձր է 1100 մ
     Ըստ ավանդության, հիմնադրվել է Քրիստոսի ծնունդից հետո I դ-ում, Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկի` Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում: Նահատակ քարոզչի գերեզմանի վրա սկզբում կառուցվել է մատուռ, հետագայում` քրիստոնեության ընդունումից հետո, կառուցվել է վանքի առաջին եկեղեցին: 
    Դադիվանքը կոչվել է նաև Խութավանք, քանի որ կառուցվել է խութի (բլրակի) վրա: Դադիվանքը պատմական աղբյուրներում հիշատակվում է IX դ. 1-ին կեսից: XII-XIII դդ. եղել է եպիսկոպոսանիստ, Վերին Խաչենի իշխանության հոգևոր կենտրոնը: 1145-ին վանքն ավերել են սելջուկները, 1170-ական թթ. այն վերանորոգվել է:
   Վանական համալիրը կազմված է երեք հիմնական եկեղեցիներից, գավիթ - ժամատնից, զանգակատնից, սյունասրահից եւ այլ օժանդակ կառույցներից (հյուրատուն, հնձան, մառան, սեղանատուն, խոհանոց եւ այլն): 
Պահպանված Սուրբ Դադի միանավ եկեղեցին (X-XI դդ.) իր խոշոր չափերով եզակի է հայկական նույնատիպ եկեղեցիների շարքում: Նրան հարավից կից են վանքի երկրորդ` ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցին և թաղածածկ գավիթը (XII դ.): Դադիվանքում էր Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան տոհմական տապանատունը: 1211-ին համալիրի հարավում պալատական դահլիճ է կառուցվել, որն ունի քառասյուն կենտրոնակազմ հորինվածք և լուսավորվում է երդիկից:


    Համալիրի զարդն է հանդիսանում Արզու Խաթունի կաթողիկե եկեղեցին: Այն ունի միջնադարյան հայ պաշտամունքային ճարտարապետության մեջ բավականին մշակված եւ լայն տարածում գտած` չորս անկյուններում ավանդատներով գմբեթավոր սրահի հորինվածք (ինչը տարածված չէ Արցախում): Բացի հյուսիսային ճակատից` մնացած կողմերում և ներսում պատերի զգալի մասը պատված է արձանագրություններով: Դրանց մեծ մասը փորագիր է, կան նաև կարմիր և սպիտակ ներկով գրություններ: Գմբեթն ու ճակատները հարդարված են դեկորատիվ կամարաշարերով: Հարավային պատին ողջ հասակով քանդակված են Արզուխաթունի որդիներ Հասան և Գրիգոր իշխանները` եկեղեցու մանրակերտով, իսկ արևելյան ճակատին ս. Դադիի և Վախթանգ իշխանի կիսանդրի պատկերաքանդակներն են:Արձանագրություններից ամենաընդարձակը շինարարության մասին է, որը վկայում է, որ եկեղեցին հիմնադրվել է Հաթերքի մեծ իշխան Վախթանգի կնոջ` Արզու Խաթունի ջանքերով: 
    Կաթողիկեին արևմուտքից կից է սյունասրահը, որն ավարտվում է զանգակատնով: Այն սկզբից առանձին շինություն է եղել, որի ստորին հարկում կանգնեցված են վանահայր Աթանասի` 1283-ին պատվիրած, նուրբ զարդաքանդակներով երկու խաչքարերը: Բարձրությունը 14,6 մ է, որից 6 մ 2 - րդ հարկն է, ռոտոնդան` սրածայր վեղարով: Խաչքարերը պատկանում են համալիրի ամենափառավոր կոթողների թվին, ուստի պատահական չէ, որ օտարազգի այցելուները դրանք տեսնելով, ցանկություն են հայտնել տեղափոխել Եվրոպա, սակայն Արցախի հոգեւոր իշխանությունը մերժել է այդ առաջարկը:
    1224-ին Գրիգորիս եպիսկոպոսը Ս. Դադի եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառամույթ, գմբեթավոր ժամատունը: Սյունասրահից հարավ կանգուն է վանքի չորրորդ` գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (XIII դ.), որի թմբուկը կառուցված է աղյուսով: Պալատական դահլիճին արևմուտքից կից է թաղածածկ սեղանատունը` խոշոր խոհանոցով, արևելքից` XIII դ. 2-րդ կեսին Գրիգորիսի և Աթանասի կառուցած գրատան շենքը` հարակից սենյակներով: Դադիվանքի համալիրի հարավ-արևմտյան կողմում են միմյանց կից, երկհարկանի աշխարհիկ շենքերը (XIII դ.), որոնցից հյուրատան վրայինը առաջնորդարանն է: Նույն կողմում է նաև Հասան-Ջալալի ապարանքը, առաջին հարկում` հնձանն ու մառանը:


    Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ: Հայկական կերպարվեստի պատմության համար կարևոր են վանքի Կաթողիկե եկեղեցու որմնանկարները: Հարավային պատին պատկերված են Քրիստոսի կողմից` խույրի և Աստվածածնի կողմից թիկնոցի հանձնումը Նիկողայոս Հրաշագործին, իսկ հյուսիսային պատին ս. Ստեփանոսի քարկոծվելով նահատակության և Ծննդի տեսարաններն են: Համալիրի կազմում կան նաև մատուռներ և բարձրարվեստ խաչքարեր: Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով:
    Դադիվանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ (գյուղեր, վարելահողեր, անտառներ և այլն), որոնք տարածվել են մինչև Գեղարքունիք: XIX դ. Դադիվանքի կալվածքները կազմել են շուրջ 200.000 հա, XX դ. սկզբին՝ 50.000 հա: 1920-ին գավառը Ադրբեջանին բռնակցվելուց հետո Դադիվանքը զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց և լքվել: 1960-ական թթ. ադրբեջանական իշխանությունները վանքի համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները սկզբնապես ապրել են Դադիվանքի եկեղեցիներում ու այլ շենքերում և դրանց բավական վնասել: Հատկապես տուժել են Կաթողիկեի որմնանկարները: 1993-ի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է: 1999 թվականին սկսվել են Դադիվանքի վերանորոգման աշխատանքները:

Կարդացեք նաև`

Комментариев нет:

Отправить комментарий

Դուշման Վարդան Արցախյան պատերազմի հերոս, ֆիդայի

Փրկենք ԹԵՂՈՒՏԸ/ Save Teghut

Հետադարձ կապ

Моя фотография
www.lifeevharmony.com առանց տարիքային սահմանափակման երիտասարդական օնլայն պարբերական e-mail:lifeandharmony@mail.ru 093-69-23-20

Hayk Blbulyan's Official website

/>

Հանրապետության 76, հեռ. 54-07-06

Հանրապետության 76, հեռ. 54-07-06
Մաշտոցի պողոտա 50Ա, հեռ. 58 30 59